Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը
03.06.2025 | 14:16

Սիրելի հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կրավորական քայլ, որքան էլ այն գայթակղիչ ու կառուցողական թվա, ինչի համակիրները՝ տարբեր շարժառիթներով կամ պարզապես զուտ ազնիվ մղումներով քիչ չեն, ոչ միայն չի դադարեցնի այս հակաեղեցական շարժումը, այլև պարարտ հող է ստեղծելու դրա համար:

Այնպես որ, մի տրվեք էժանագին սադրանքների և իբր համարժեք հանգուցալուծումներ առաջարկեք:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուններից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, ուստի իր հավատավոր զավակների միահամուռ ջանքերով կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը:

Մեկ անգամ ևս, խնդրում եմ ընկալել, որ սա Երկրի ու ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող արհեստական օրակարգ է, որով, ցավոք, գայթակղվել են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ադրբեջանական հանրությունը:

Զավեշտն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ևս, մոռանալով իր բազում ներպետական հոգսերը, մեր հաշվին ակամա դարձել է իբր իրեն անչափ հուզող թեմայի հրճվող ունկինդիր:

Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք այս օրերին դրսևորում են արժանապատիվ քաղաքացիական կեցվածք և ողջախողությամբ են ընկալում հակաեղեցական արշավն ու այդ առնչությամբ Հայ Եկեղեցու կեցվածքը:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5440

Մեկնաբանություններ